
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 3-ին Անկարայում իր երդմնակալության օրը կարճ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանն այս մասին հայտնել է Ադրբեջանից վերադառնալիս։
«Այն, որ Փաշինյանը արձագանքեց մեր հրավերին, կարևոր քայլ էր, Փաշինյանն ընդունեց մեր հրավերը՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ։ Ես շնորհակալություն հայտնեցի Փաշինյանին հրավերն ընդունելու համար»,- նշում է թուրքական Hürriyet-ը։