ԱԺ խորհրդի որոշմամբ՝ փոփոխություններ են արվել ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերի կազմում:
Այսպիսով, կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
Հայաստան-Իրան բարեկամական խմբում Մարիա Կարապետյանին կփոխարինի Դավիթ Դանիելյանը:
Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբում Վլադիմիր Վարդանյանին կփոխարինի Նարեկ Բաբայանը:
Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբում նախկին պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Վիլեն Գաբրիելյանը:
Իսկ ահա Հայաստանի Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում համալրում կա. հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Քրիստինա Մուշեղյան