ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է կրկին հարցապնդում ներկայացնել կառավարությանը, որից հետո արդեն նրանք խորհրդարանում նորից կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը: Սակայն հարցապնդման՝ այս քառօրյային ներկայացվելու գործընթացին խանգարել է ԱԺ բերված հաջորդ տարվա պետական բյուջեն: Բանն այն է, որ պայմանավորված բյուջեով՝ ՀՅԴ-ն լրամշակում է իր հարցապնդումը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արա Նռանյանը դժվարացավ հստակ ասել, թե երբ կներկայացնեն իրենց հարցապնդումը: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Առավել եւս, որ կառավարությունն արդեն ԱԺ է ներկայացրել պետական բյուջեի նախագիծը»,-ասաց նա:




Լրահոս