Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խումբն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել․
Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հենց սկզբից EUMA-ն լիովին թափանցիկ է վերաբերում 6 կենտրոններից առավելագույնը 103 դիտորդով աշխատելու իր ծրագրին:
Մենք նպատակ ունենք շուտով հասնել լիարժեք գործունեության: EUMA-ն անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է՝ ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի»: