ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգի հետքերով․ ինչ վիճակում է «Հաղթանակ» զբոսայգու «Պտտվող անիվ» ատրակցիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ArmLur.am-ի խմբագրություն էին ահազանգել քաղաքացիներ, ովքեր  բողոքում էին, որ «Հաղթանակ» զբոսայգու պտտվող անիվի («Սատանի անիվ») օդորակիչները չեն աշխատում: Վերջիններիս պնդմամբ, երբ  նախապես հարցրել են՝ արդյոք կա օդորակիչ, տոմսարկղի աշխատակիցը պատասխանել է, որ այո, կան օդորակիչներ և աշխատում են:

Սակայն իրականում պարզվել է, որ ներսում օդորակիչները չեն աշխատել, քաղաքացիները ստիպված են եղել ամռան այս տապին «շնչահեղձ» լինելով մնալ փակ տարածությունում:  Մեզ դիմած քաղաքացիները նաեւ նշել էին՝ երբ մոտեցել են իմանալու օդորակիչի միացված չլինելու պատճառները, պատասխանել են, որ դեռ ժամը չէ:

ArmLur.am-ը քաղաքացիների ահազանգի հետքերով այցելել է «Հաղթանակ» զբոսայգի եւ անձամբ փորձել դժգոհող քաղաքացիների հարցերի պատասխանները ստանալ «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի տնօրենությունից:

Հուսանք, քաղաքացիներն այլեւս իրենց խաբված չեն զգա, իսկ տնօրենությունը կփորձի կատարել խոստումները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս