
Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց Տեղ համայնքում տիրող իրավիճակից։
«Գյուղում կրակոցներ չկան, տուժածներ ևս, մանրամասները ՊՆ-ից ճշտեք:»
Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նրանք կիրառել են նաև ականանետ:
Էմմա Միքայելյան