Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները։ Նա Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:
«Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները, առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչմումն ու հարգումը», – գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ: Իսկ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: