Թեժ իրավիճակ Արմավիրի դպրոցում. ուսուցիչները գնում են նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկություն ստացավ, որ Արմավիրի 4-րդ դպրոցը փակվում է, և ուսուցիչները ակցիա են անցկացնում: ArmLur.am-ի հետ զրույցում 4-րդ դպրոցի տնօրենի տեղակալ Լիլիթ Եփրեմյանը ասաց, որ դպրոցի ուսուցիչները հենց այս պահին գնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ բողոքելու:

«Դպրոցը փակվում է այն հիմնավորմամբ, որ երկու ավագ դպրոցներում աշակերտների թիվը գնալով նվազում է և 4-րդ դպրոցը միանում է առաջինին, բայց այս մասին մեզ որևէ կերպ չեն տեղեկացրել, մենք իմացել ենք համացանցում տարածվող հայտարարություններից: Մեր մտահոգությունը նրանում է, որ փաստացի մեր շենքի ճակատագիրը պարզ չէ: Հիմա գալիս ենք ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի հետ հանդիպելու պահանջով, և մեր պահանջն է, որպեսզի նախագիծը հետ կանչվի, քանի որ այն շատ կողմնակալ է: Մեր դպրոցները հավասար պայմաններով չեն միանալու առաջին դպրոցին, որը մեզ համար անընդունելի է», – նշեց նա:

Այսինքն, հավասար պայմաններ չեն։ «Այսինքն, չեն միավորում երկու դպրոցները հավասար, այլ 4-րդ դպրոցը միանում է առաջինին, ինչո՞ւ մենք չպետք է հավասար պայամաններով միավորվենք: Փոխնախարարը երեկ մեզ ասաց, որ առաջին դպրոցի ուսուցիչները կշարունակեն աշխատել, իսկ մեր պարագայում կլինեն կրճատումներ: Անհասկանալի է, եթե երկու կառույց միանում են իրար, ինչո՞ւ են մեկից կրճատումներ անում, մյուսից՝ ոչ: Ինչպես է ստացվում, որ միավորումից առաջացած վնասները կրում է միայն մեր դպրոցն ու անձնակազմը»,- նշեց  Լիլիթ Եփրեմյանը:

Մաշա Մելքոնյան

 




Լրահոս