
Հունիսի 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Ըստ հաղորդագրության՝ հունիսի 14-ին «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել քաղաքացու ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: