Քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից․ ԳԹԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հիշեցնում է` քննության ժամանակ օգտվել կարելի է միայն պարզագույն հաշվիչներից։ Բարդ սարքեր քննասենյակ տանել արգելվում է։

Վաղը հերթական միասնական քննության օրն է։ Նախնական տվյալներով՝ հանրապետության 5018 դիմորդ մաթեմատիկա է հանձնելու, 3108-ը մարզերում են և 1910-ը՝ մայրաքաղաքում: Գործելու է 38 քննական կենտրոն՝ 13-ը Երևանում, 25-ը՝ մարզերում:




Լրահոս