Դատավոր Արտակ Բարսեղյանը տեղափոխվել է հիվանդանոց. ինչ է կատարվում կարգապահական վարույթներ հարուցված դատավորների շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, այդ թվում ՝ սնանկության դատարանի դաավոր Սամվել Թադեւոսյանի նկատմամբ, որը երեկ ազատման դիմում գրեց եւ ազատվեց դատավորի պաշտոնից: Քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի ու Արտակ Բարսեղյանի նկատմամբ ևս կարգապահական վարույթներ են հարուցվել: Հունիսի 19-ի առաջին նիստն է, որը, ըստ էության չի կայանա, քանի որ դատավորներից Արտակ Բարսեղյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Հրապարակել էինք, որ Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Սամվել Թադեւոսյանը չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։

Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա:

Քնար Մանուկյան




Լրահոս