Վերջին ամսվա ընթացքում հրադադարը խախտվել է 2700 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 26-ից փետրվարի 22 հայ- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  2700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց: Այդ մասին պատկերացում կարող ենք կազմել՝ վերլուծելով և համադրելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած շաբաթական հաղորդագրությունների հիման վրա:

Նկատենք, որ հրադարարի դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է նախորդ ամսվա ընթացքում հակառակորդի ծավալած դիվերսիոն գործողություններով:  Հատկանշական է, որ բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա: Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:

Հակառակորդը սահմանգծին լարվածությունը պահպանել է ողջ ամսվա ընթացքում:




Լրահոս