Armenian text to speach

Այսօր վիրավորված զինծառայողը Դաշտավանից է․ ինչ են պատմում համագյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.)։

Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Քիչ առաջ այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր վիրավորում ստացած Արթուր Ազրոյանը Մասիս համայնքի Դաշտավան գյուղից է։  Բնակիչները պատմեցին, որ  ընտանիքում երեք եղբայր են, փոքր եղբայրը դպրոցական է։  Զինծառայողը 10-15 օրից ավարտում է ծառայությունը։ Ազրոյանի ընտանիքը գյուղում սովորական աշխատանքով ապրող ընտանիք է։

Ք․ Մ․




Լրահոս