
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: