Այսօրվա՝ հունիսի 17-ի, կարևոր իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1929 թ. այս օրը ծնվել է Տիգրան Պետրոսյանը՝ հայ ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (մահ.՝ 1984 թ.)։

* 1969 թ. այս օրը մահացել է Գուրգեն Մահարին՝ հայ գրող (ծնվ.՝ 1903 թ.)։

* 1971 թ. այս օրը ավտովթարից վախճանվել է Պարույր Սևակը՝ հայ մեծանուն բանաստեղծ (ծնվ.՝ 1924 թ.)։

* 1935 թ. այս օրը հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին։

* 1879 թ. այս օրը ծնվել է Արշակ Ալպոյաճյանը՝ սփյուռքահայ պատմաբան, բանասեր:

* 1909 թ. այս օրը ծնվել է Սողոմոն Երամյանը՝ խորհրդային բանակի գեներալ-մայոր:

* 2008 թ. այս օրը Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի, ըստ 10 ժանրերի, վարկանիշային ցանկը։

* 1579 թ. այս օրը անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջնում Հյուսիսային Ամերիկայում, ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում, և այն հայտարարում է անգլիական տարածք։

* 1885 թ. այս օրը ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը բերվեց Նյու Յորք։

* 1765 թ. այս օրը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։

* Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր:

* Ավետյան ազգատոհմի օր, աշխարհի բոլոր Ավետյանների տոն։




Լրահոս