Միթհուն Չակրաբորտի (հինդի՝ मिथुन चक्रवर्ती, անգլ.՝ Mithun Chakraborty, հունիսի 16, 1950, Կալկաթա, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմերում։ Հնդկաստանի ամենահայտնի և բարձր վարձատրվող դերասաններից է։
Կենսագրություն
Ծնվել է հեռախոսային ընկերությունում ծառայողների ընտանիքում։ Մանկական տարիքում կրթություն է ստացել Շոտլանդական եկեղեցական քոլեջում, որը տնվում էր Կալկաթայում։
1960-ական թվականների վերջում Միթհունը հարեց ձախակողմյան գյուղացիական շարժմանը, որոնք ընդվզեցին գործող իշխանությունների կողմից կոռուպցիայի, սոցիալական անհավասարության դեմ։ Կառավարության կողմից դաժանորեն ճնշեցին խռովարարներին։ Ապագա դերասանի շատ ընկերներ մահապատժի ենթարկվեցին կամ բանտարկեցին։ Որպեսզի որդուն փրկի դատարանից, հայրը 1971 թվականին ուղարկեց հորեղբոր մոտ՝ Բոմբեյ։
Բոմբեյում Միթհունին հանջողվեց աշխատանքի ընդունվել որպես շրջիկ գործակալ դեղարար միջոցների ընկերություններից մեկում։ Արդյունքում շուրջ մեկ տարի նա շրջագայեց ամբողջ երկրի տարածքով՝ գովազդելով ու վաճառելով պարֆյումերային ապրանքները։ Մի օր նա տեսավ Հնդկականի կինոյի ինստիտուտի հայտարաությունը, որտեղ հրավիրում էին դերասանական ֆակուլտետի ուսանողների։ Դա Պունա քաղաքում էր։ Միթհունը որոշեց իրականացնել իր հեռավոր երազանքը՝ դերասանի կարիերան։ Սկզբում նրան մերժեցին իր ցածր խավից սերելու պատճառով, բայց իր տաղանդի և արժանիքների պատճառով նրան հաջողվեց հանձնել քննությունները, ընդունվել և ավարտել այն ոսկե մեդալով։
Միթհունը ամուսնացած է եղել հայտնի մանեկեն Հելեն Լյուկի հետ, բայց հետո ամուսնալուծվեց նրանից և կրկին ամուսնացավ հնդիկ դերասանուհի Յոհիտա Բալիի հետ։ Վերջինիս հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցան չորս երեխաներ՝ երեք տղա և մեկ աղջիկ։ Ավագ որդին նույնպես Բոլիվուդի դերասան է՝ Միմոխ Չակրաբորտին, որի դեբյուտային դերը 2008 թվականին նկարահանված Jimmy ֆիլմն էր։ Նրա երկրորդ որդին՝ Ռիմոխւը, խաղացել է հոր դերը մանուկ հասակում՝ Phir Kabhi ֆիլմում։ Նրա մյուս երեխաները՝ Նամաշին և Դիշանին դեռևս սովորում են։