ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեւանի կենտրոնը սպորտային է:

Մատենադարանի տարածքում՝ Կորյուն-Մաշտոց խաչմերուկի մոտ գտնվող բնակելի շենքերից մեկի պատշգամբում, յուրօրինակ լվացք է հայտնվել:

 

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ամուսնալուծվելու համար ի՞նչ փաստաթղթեր պիտի ներկայացվեն:

Իզաբելլա Արամյան  (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։

Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է անձը հաստատող փաստաթուղթ,  ամուսնության վկայական (առկայության դեպքում), ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,  ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,

ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։ Ամուսնալուծության պետական գրանցման ժամանակ մինչամուսնական ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող եմ մարդու իրավունքների պաշտպանի  հետ կապվել:

Գրիգոր Ստեփանյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Բողոքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվում է գրավոր կամ բանավոր կարգով: Գրավոր կարգով ներկայացվող բողոքները  քաղաքացին անձամբ կարող է ներկայացնել  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ուղարկել փոստային ծառայության միջոցով կամ ներկայացնել առցանց բողոք:

Բողոքի համար որեւէ հատուկ ձեւ սահմանված չէ, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բողոքում պետք է նշվեն նաեւ մարդու խախտված կամ խախտվող իրավունքների մասին տեղեկությունները: Եթե դիմողն ունի գործի պարզաբանման եւ լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:

 




Լրահոս