ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

«Ժողովուրդ» օրաթերթի ֆոտոխցիկը Արաբկիր վարչական շրջանում ֆիքսել է ճանապարհի քանդված հատվածում կանգնած մեքենա: Պարզ չէ՝ պատահաբար է մեքենան հայտնվել այդտեղ, թե դիտավորությամբ են կայանել այդ հատվածը չքանդելու համար:

 

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

ՀԱՐՑ. Վերգետնյա ի՞նչ փոխադրամիջոցից կարող եմ օգտվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանելուն պես:

Հարություն Հովհաննիսյան (27 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Օդանավակայանի Ժամանման սրահից դուրս գալուն պես օդանավակայանի շենքի հարակից տարածքից կարող եք օգտվել ավտոբուսային երթուղուց:

Ավտոբուսային երթուղին առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ 22:00-ն գործում է 30 րոպե միջակայքով:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուղեվարձը 300 դրամ է՝ մեկ անձի համար: Այն անհրաժեշտ է  վճարել կանխիկ ՀՀ դրամով։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:

Ելենա  Ավետիսյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչեւ տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչեւ տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:

 




Լրահոս