ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են։ Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանության բաժանմունք` մեղավորին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ

 

 

ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ

ՀԱՐՑ. Տնտեսագիտական համալսարանի հանգստյան տնից ովքե՞ր եւ ինչպե՞ս կարող են օգտվել :

Արմեն  Օսեյան  (20 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դիլիջանում գտնվող  Տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանը  ստեղծվել է որպես մարզաառողջարանային ճամբար, բայց 2012 թվականի հունվարին ստացել է մարզաառողջարանի կարգավիճակ:

ՀՊՏՀ ղեկավարության ջանքերով մարզաառողջարանում ամեն տարի նորոգման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում, հետզհետե հանգստի համար ստեղծվում են հարմարավետ պայմաններ: Մարզաառողջարանը գործում է ամռանը` 4 հերթափոխով, որի ընթացքում այստեղ մատչելի պայմաններով իրենց հանգիստն են անցկացնում ՀՊՏՀ հարյուրավոր ուսանողներ եւ աշխատակիցներ: Կազմակերպվող մարզական ու մշակութային բազմաբնույթ միջոցառումները հանգստացողների առօրյան դարձնում են անմոռաց ու հիշարժան:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների եւ ուսանողների համար 35 հազար դրամ է, իսկ ՀՊՏՀ աշխատակիցների եւ ուսանողների ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է իրականացվում մարդու իրավունքների պաշտպանի մոտ ընդունելությունը:

Աննա Մարտիրոսյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Քաղաքացիների ընդունելություն իրականացնում է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանը, այնպես էլ իր աշխատակազմի ներկայացուցիչները:

Նախքան Պաշտպանի մոտ քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի հանձնարարությամբ վերջինիս համար ընդունելություն կազմակերպում է դիմում-բողոքի քննարկման ընթացակարգն ապահովող աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

Մարդու իրավունքների պաշտպան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստորաբաժանման ղեկավարը, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, ինքն է որոշում քաղաքացու ընդունելության կազմակերպումը Պաշտպանի մոտ:

 




Լրահոս