
Ուելս-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։
Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը։ Մրցավարի օգնականներն են Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը, 4-րդ պաշտոնյան է Ռադոսլավ Գիդժենովը։
VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:
Ուելս-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 16-ին։