«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը կտեւի 2 օր:
ՔՊ քաղաքական ժողովը տեղի կունենա Դիլիջանում:
Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ինչպես նաև ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, կլինեն նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:
ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ArmLur.am-ի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին՝ առաջնային լինելու են քաղաքական եւ ներկուսակցական հարցերը:
Քրիստինա Մուշեղյան