«Սահմանի ողջ երկայնքով , տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի և անհասկանալի են այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար, բայց Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու աշխատանքները պետք է լինեն շարունակական:
Մանրամասները՝ տեսանյութում։