Փաստաբանները կգնան ոստիկանության շենք. ակցիան չի դադարելու, բռնությունը անպատիժ չի մնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փատաբանները երթ են անում։ Նրանք երթով գնացին ԵՄ պատվիրակության գրասենյակ և պահանջեցին,  որպեսզի վերջիններս գնահատական տան փաստաբանների նկատմամբ բռնություններին։ Փաստաբանները որոշեցին գնալ նաև ոստիկանության շենք․ ակցիան չի դադարելու, բռնությունը անպատիժ չի մնալու։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ են լինում փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքեր։ Մասնավորապես՝ վերջին դեպքը եղել է  4 օր առաջ, փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց դեպքով․ «Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության:

Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի»։




Լրահոս