Նիկոլ Փաշինյանը հաշտ չէ Հայաստանի պետական խորհրդանիշների հետ: Պարզվում է, որ ՀՀ զինանշանը եւ օրհներգը Նիկոլ Փաշինյանի դուրը չեն գալիս, մտածում է դրանք փոփոխելու մասին: Ըստ նրա` զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնած պետության հետ կապ չունեն։
Սա էլ դեռ ամենը չէ. Նիկոլ Փաշինյանն առաջարկոմ է փոխել ՀՀ պետական օրհներգը. նա օրհներգի վերջին տունն ավելորդ է համարում, կարծում է, որ օրհներգն ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով:
Նիկոլ Փաշինյանի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում որևէ այլ խնդիր չկա, խաղաղ երկիր ենք, ինչպես, օրինակ, Շվեյցարիան, իսկ մեր միակ խնդիրը կապված է պետական խորհրդանիշների հետ:
Մինչդեռ այս պահին Հայաստանը գրեթե շրջափակման մեջ է. թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում մի քանի հատվածներում ապօրինի կերպով առաջ է եկել, հիմա էլ ամեն օր կրակում է Սյունիքի, Գեղարքունիքի, Երասխի ուղղությամբ:
Քրիստինա Մուշեղյան