ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10 օր ժամանակ Կենտրոնի թաղապետին. անմխիթար վիճակ` Կենտրոնի բակերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բարեկարգ լինելու մասին քաղաքային իշխանությունները միայն խոսում են: Իսկ իրական կյանքում երևանցին ապրում է փնթիության պայմաններում: Ու սրանում համոզվելու համար մեր խմբագրության որևէ աշխատակից հեռու գնալու կարիք չունի. հենց մեր խմբագրության բակը անխնամ, փնթի վիճակում է:

Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուներին տարբեր առիթներով ներկայացրել ենք խնդիրը, բայց զրո արձագանք. ծառերը չեն էտվում,  միջատների դեմ փչումներ չեն արվում:

Աբովյան 22ա հասցեում գտնվող բակում դուք տեսնում եք բակի պոկված ճաղավանդակները: Այնպիսի տպավորություն է, թե այստեղ պատերազմի հետևանքներ են: Բնակիչներն, իհարկե, իրենց ուժերով կարգի բերում են, բայց երբեմն չի ստացվում ամբողջական պատկեր: Աղբահանությունն էլ դանդաղ է արվում, ոչ ժամանակին, գարշահոտությունը տարածվում է ամբողջ բակով: Դե իսկ մուտքի մասին խոսելն ավելորդ է. 10 տարի առաջ մեր ուժերով նորոգեցինք, կոկիկ, գեղեցիկ մուտք էր, հիմա կարծես ռմբակոծված լինի:

ArmLur. am-ը հրապարակավ պահանջում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին այցելել մեր բակ, անհապաղ կարգավորել բակի փնթի, սնխնամ վիճակը, այլապես լրատվականի անձնակազմը կզբաղվի դրանով, ամեն օր դետալներով ներկայացնելով վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի անգործությունը:

Մենք 10 օր ժամանակ ենք տալիս Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին. ժամանակը գնաց, բարի եղեք կատարել ձեր պարտականությունները, որի համար աշխատավարձ  եք ստանում:

ArmLur.am-ը նաև այցելեց Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան, որտեղ մեզ պատասխանեցին, որ վարչական ղեկավար Սամվել Ղուկասյանը արձակուրդում է, վերադառնալուն պես կպատասխանի մեր հարցերին:




Լրահոս