Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի: Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա անդրադարձել է Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը։
Ինչպես հայտնի է, երեկվանից դադարեցվել են խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, ինչպես նաև հնարավոր չի եղեձլ իրականացնել ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը:
«Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվորեն վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատմամբ ու հավասարաչափ բաշխման սկզբունքով», – նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում