Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․ թ․ հունիսի 17-ից կմեկնարկի բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց կտրամադրվեն սննդամթերք և հիգիենայի պարագաներ։
Օգնությունները կտրամադրվեն Ստեփանակերտ քաղաքի թվով 5 դպրոցներում բացված կետերից։
Բաշխման ընթացակարգը կիրականացվի հետևյալ կերպ․
N 5 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Բաղրամյան 2ա հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N 6 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Ա․ Առաքելյան 4/4 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N 8 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Հակոբ Հակոբյան 30, Ազատամարտիկների 13/50 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց
N 9 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Գ․ Լուսավորչի 5 հասցեում գտնվող բաժանմունքից ստացող անձանց
N 11 դպրոցից՝ կենսաթոշակը «Արցախփոստի»՝ Ադմիրալ Իսակովի 15, Ալեք Մանուկյան 4ա/4 հասցեներում գտնվող բաժանմունքներից ստացող անձանց։
Նշված խմբերին պատկանող՝ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող տեղահանված անձանց օգնությունը կտրամադրվի N 6 դպրոցից։
Աջակցությունները կտրամադրվեն ժամը 10։00-ից մինչև 17։00-ն։ Ընդմիջման ժամը13։00-14։00-ն է։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ հարցերի համար կարող են զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 114 կարճ համարով: