
Մեսրոպ Մակյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԲԴԽ մամուլի ծառայությունից։
«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Մեսրոպ Մակյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից համարվում են դադարած», – ասված է հաղորդագրության մեջ։:
Հիշեցնենք, որ այսպիսի զարգացումների մասին ArmLur.am-ը գրել էր։