ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտրված և ժանգոտված կարուսելներ, այրված ծառի կոճղեր, չորացած խոտեր․ ինչ իրավիճակ է «Հաղթանակ» զբոսայգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր բոլորիս սիրելի եւ մանկության խորհրդանիշ համարվող Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու մի մասը բարեկարգված է, իսկ մյուս մասն էլ վերածվել է աղբանոցի:

Այգու տեսանելի հատվածները պատված են կանաչ գազոնով, իսկ երբ մի փոքր խորանում ես, ականատես ես լինում կոտրված նստարանների, անմշակ եւ չորացած խոտածածկույթի, կոտրված եւ կտրված ծառի կոճղերի, տարբեր հատվածներում կուտակված աղբի, հին կարուսելների մասունքների:

Ավելին, ArmLur.am-ի նկարահանող խումբը նաեւ ականատես եղավ ոչ սանիտարահիգենիկ, անմարդկային պայմաններով պետքարանի, որը մեզ ասացին, որ այս պահին շահագործման ենթակա չէ:

«Ուրախ ժամանց» ընկերության տնօրեն Վահրամ Ներսիսյանի խոսքով՝ զբոսայգու անբարեկարգ տարածքները գտնվում են քաղաքապետարանի հսկողության տակ։

ArmLur.am-ը «Հաղթանակ»-ի զբոսայգու անբարեկարգ վիճակի շուրջ զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթունի պատասխանաու-ղեկավար Կարեն Խուրշուդյանի հետ, որը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այն տարածքները, որոնք իրենց է պատկանում, բարեկարգված են, չնայած, որ ունեն ոռոգման ջրի լուրջ խնդիր, իսկ մեր նկարահանած կադրերը լրիվ այլ բան են ցույց տալիս:

Հուսանք, որ պատասխանատու մարմինները կզբաղվեն գործով, այլ ոչ թե խնդիրը մեկը մյուսի վրա բարդելով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս