Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ հրդեհը մեկուսացվել է հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, մարվել՝ հունիսի 16-ին՝ ժամը 18։00-ին։ 1 հա տարածքում այրվել է շինարարական աղբ։

Հիշեցնենք, որ hունիսի 13-ին՝ ժամը 04։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի վայրում աշխատել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և 4 ջրատար։

Հունիսի 14-15-ը Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն։




Լրահոս