Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացվի ԱԺ-ի վավերացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, կներկայացվի Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանը։ Այդ մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Թե ի՞նչ ժամկետում այն կներկայացվի ԱԺ՝ կառավարությունից չհստակեցրին, ասացին՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմել էին նախորդ տարվա դեկտեմբերին, իսկ ՍԴ-ն հարցը վարույթ էր ընդունել այս տարվա հունվարի սկզբին՝ դատաքննության օր նշանակելով փետրվարի 14-ը։ Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն հայտարարեց, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը և Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։

ՍԴ որոշումից հետո Հայաստանի կառավարությունն ուներ երեք ամիս՝ ստատուտի վավերացման հարցը խորհրդարան ուղարկելու համար։ Եվ ահա, որոշումը կայացված է։

Քրիստինա Մուշեղյան

 




Լրահոս