
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվի ԱՄՆ։
«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի հունիսի 19-23-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` «Ներդրումները տեղորոշում են Հայաստանը» խորագրով Orion Summit 2023 միջոցառմանը մասնակցելու նպատակով», – ասված է որոշման մեջ։