Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է ակտիվորեն մասնակցել վրացական քաղաքականությանը։ Նա հայտարարել է, որ չնայած իր առողջական վիճակին, մտադիր է ուկրաինական քաղաքականությանը զուգահեռ շատ ակտիվ ներգրավվել նաև վրացական քաղաքականությունում:
«Ոչ թե պետք է ձեռքերը ծալած սպասենք Ուկրաինայի հաղթանակին, այլ պետք է ակտիվորեն մոտենալ հաղթանակին՝ մեր նորարարական և խիզախ գործողություններով: Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր «դատավարություններին», որոնց ֆիզիկապես կկարողանամ»,-aliq.ge-ի փոխանցմամբ գրել է Սաակաշվիլին:
Ի դեպ, Սաակաշվիլիի փաստաբանները գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի վերջին էին հայտարարել, որ երրորդ նախագահը հեռանում է վրացական քաղաքականությունից։