
Ալբանիայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալների համար կպայքարեն 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը:
Վլադիմիր Ազարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (65կգ):