ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու դատական նիստը: «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսեց, որ դատարան էին «բերվել» Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք նաեւ խորհրդարանում հայրենի իշխանությունների անվտանգությունն են ապահովում: Դատարան պետք է ներկայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ինչի համար ողջ ՊՊԾ խումբը տեղափոխվել էր դատարանի մուտքի մոտ:

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Նախարարությունը անասնաբուծության ոլորտում ի՞նչ ծրագրեր է իրականացնում:

Արտակ  Հայրապետյան (54 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը։  Դրանք են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» եւ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։ Երկրորդի դեպքում հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։

 

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

ՀԱՐՑ. Տանս վկայականը կորցրել եմ: Ինչպե՞ս կարող եմ կրկնօրինակը ստանալ:

Էմմա Քյարամյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։

 




Լրահոս