ԸՆԴԴԵՄ՝ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ապրիլի 4-ին ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավորների պահվածքի մասով հայց էր ներկայացրել դատարան:

 

Հիշեցնենք, որ այդ օրը՝ նիստի ժամանակ, ՔՊ-ականները ագրեսիվ պահվածք էին ցուցաբերում, մասնավորապես՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնում էր Էդգար Ղազարյանին «կտրել ականջն ու լեզուն»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ ՔԿ-ն հրաժարվել է վարույթ հարուցել ՔՊ-ականների վարքագծի մասով:

-Ես դեռ պաշոնապես չեմ ստացել դատարանի որոշումը, բայց Datalex-ում տեղադրված է, որ դատարանը հրաժարվել է էդ գործը վարույթ ընդունել, այսինքն՝ ԱԺ-ի որոշումը բողոքարկելու մեր հայցադիմումը հրաժարվել է վարույթ ընդունել: Նայեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվել.

Առաջինը՝ ում որ մակագրվել է, էդ դատավորը յոթօրյա ժամկետում դա պետք է աներ, յոթերորդ օրը նոր իմացել է, որ պիտի  իմ ենթակայության տակ ու Անահիտ Մանասյանի հետ աշխատի: Այսինքն՝ առաջին օրը չի իմացել, որ ինքնաբացարկ հայտարարի, պահել է, վերջին օրով է կայացրել:

Ինքնաբացարկից հետո գործը մակագրվել է ուրիշ դատավորի, որը, պարզվում է, հետաքրքիր զուգադիպությամբ ծնվել է Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, դատավորի պաշտոնը ստանձնել է ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո , ու ինքն էլ որոշում է կայացրել, որ գործը պիտի վարույթ չընդունի այնպիսի պրիմիտիվ մեկնաբանություններով, որ ոչ մի իրավաբանի պատիվ չէր բերի էդ ամեն ինչը գրելուց հետո  գործի վարույթը մերժել:

Ասում է ԱԺ՝ ներկայացուցչական մարմնի կայացված որոշումները դատարանում չեն կարող քննարկման առարկա դառնալ:

Այսինքն՝ ըստ էդ դատավորի փառահեղ կարծիքի՝ Ազգային ժողովը ցանկացած ապօրինություն կարող է անել, ցանկացած օրենք, սահմանադրություն կարող է խախտել, եւ եթե դրանով խախտվում է կոնկրետ գործընթացի մասնակցի իրավունքները,  դա չի կարող երբեւէ դատարանում  քննարկվել:

Այսինքն՝ նման պրիմիտիվ մեկնաբանություն ես, անկեղծ ասած, որեւէ տեղից չէի լսել: Բնականաբար, մենք դա բողոքարկելու ենք  եւ հետեւողականություն ենք ցուցաբերելու, բայց դրա հետ կապված ես նաեւ դիմել էի դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցեն ԱԺ ՔՊ խմբակցության մի շարք պատգամավորների վրա, այսինքն՝ մեկ կամ մի քանի պատգամավոր չէր, այլ կոնկրետ հանցախումբ էր գործել, ընդ որում՝ Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով ենթադրյալ հանցագործությունների  կոնկրետ փաստով, որը ուղիղ եթերով տեսանելի է եղել ողջ հասարակության առաջ: Քննչական կոնիտեն հրաժարվել է վարույթ հարուցել, հիմա դա էլ բողոքարկել ենք դատախազություն. ոչ մի պատասխան չկա:

Այսինքն՝  որոշումների հետ կապված ժամկետներ չկան: Ես նաեւ քաղաքացիական հայցով դիմել եմ Արարատ եւ Վայոց ձորի  մարզերի քաղաքացիական դատարաններ եւ Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան  Արթուր Հովհաննիսյանի եւ Ռուստամ Բաքոյանի՝ արժանապատվությունը վիրավորելու եւ զրպարտության  հետ կապված ներողություն խնդրելու եւ ֆինանսական  փոխհատուցման հարցով: Դրանք դատարանը հետ է ուղարկել, ասում է, որ պետք է սահմանված տուրքի չափը մուծել, չնայած որ  մենք միջնորդություն ենք ներկայացրել, որ ես այս պահին  աշխատանք չունեմ: Փաստաթղթեր էի ներկայացրել դրա վերաբերյալ՝ խնդրելով, որ տուրքի հարցը դատարանում քննարկի դատաքննության վերջում, բայց դատարանը հետ է վերադարձրել, որպեսզի ես էդ հնարավորությունից զրկվեմ:

Ես հիմա դիմել եմ իմ ընկերների աջակցությանը  եւ հիմա էլ եմ դիմում. եթե կլինեն մարդիկ, ովքեր էդ հարցով ինձ կօգնեն, շնորհակալ կլինեմ, որ օգնեն՝ 600,000 դրամ պետական տուրքը վճարվի, որպեսզի  էդ երկու պատգամավորները  հետագայում ամեն մեկը 9,000,000 դրամ ինձ վճարեն, եւ ես կվերադարձնեմ ինձ օգնած մարդկանց գումարները:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ

Արդեն տեւական ժամանակ է՝ անցանկալի անձանց կալանավորումը իշխանությունների համար դարձել է սովորական երևույթ, եւ վերջիններս այդպիսով շատ հաճախ «պատժում են» նրանց, ովքեր չեն կիսում իրենց կարծիքն ու գաղափարները։ Այլ կերպ ասած, քաղաքական հետապնդումները այս իշխանության օրոք հասել են իրենց պատմական պիկին։

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել Աշոտ Փաշինյանի առեւանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։ Դատարանը որոշեց փոխել Գայանե Հակոբյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը եւ կալանավորել նրան 1 ամիս, 15 օր ժամկետով։

Այս ամենին զուգահեռ, ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանում քննվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) գործը, որը առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամի օրինականացման մեղադրանք էր, նույնպես խափանման միջոց է նշանակվում տնային կալանքը։ Նրա հանդեպ խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով։

Այսինքն՝ Արշակ Հակոբյանի՝ այսպիսի խոշոր չափի փողերի լվացման գործը հավասարեցվում է Գայանե Հակոբյանի գործին` երկու դեպքում էլ ընտրելով նույն խափանման միջոցը։

ՄԱՇԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

 

 

 

ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ԵՂԵԼ

Ինչո՞ւ են պաշտոնից  ազատվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը  հսկող դատախազները: «Ժողովուրդ» օրաթերթին  դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի  արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի  մասին վիրավորական արտահայտություններով  խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ։ Թե որքանով են համակարգում տարածված այս խոսակցությունները իրական, ցույց կտա ժամանակը, սակայն երեկվանից համակարգում ակտիվ խոսում են այս  մասին։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոնք Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրողներն էին։

Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը։

 

 

 

 

ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ ԹՈՂԵԼ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ունի 5 տեղակալ, սակայն պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն՝ պետք է լինի եւս մեկ տեղակալ, որի հաստիքը, սակայն, թափուր է։ Միեւնույն ժամանակ, թափուր է նաեւ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Հայաստանի ամենաերկար անունն ունեցող նախարարությունում այլ թափուր հաստիքներ էլ կան. պետ չունի Մասնագիտական կրթության եւ ուսուցման քաղաքականության մշակման եւ ռազմավարության բաժինը, ինչպես նաեւ ամենակարեւոր վարչությունների մեկը՝ Հանրակրթության վարչությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ Իրավաբանական վարչությունում էլ թափուր են փաստաթղթերի ուսումնասիրման եւ դատական գործերի բաժնի պետի եւ օրենսդրության բաժնի պետի հաստիքները: Եվ ամենակարեւորը՝ նախարարությունը չունի նաեւ մամուլի քարտուղար։ Օրուգիշեր թափանցիկ կառավարման մասին խոսող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանրության հետ շփման մասնագետների անգամ չի նշանակում:

 

 




Լրահոս