
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Տեղեկացնում ենք, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը, որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ: Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ հանդես կգանք նոր տեղեկատվությամբ»: