
ՔՊ-ական պատգամավորների մոտ գործուղումների ակտիվ շրջան է: Հերթը Վահե Ղալումյանինն ու Կարեն Համբարձումյանինն են։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիայի պատգամավորները հունիսի 17-19-ը կգործուղվեն Տյումեն (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու օծման եւ Մարշալ Բաղրամյանի անվան հայ-ռուսական բարեկամությանը նվիրված այգու բացման արարողություններին:
Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կկատարվի ՀՀ պետական բյուջեի հաշվին,իսկ ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
Քրիստինա Մուշեղյան