9 տարի երեխա էի սպասում կամ կերակրում. Սիրուշոն՝ ընտանիքի և երեխաների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիրուշոն, ով այս օրերին շրջագայության էր մեկնել մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, Ինստագրամի իր էջում հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկարներ՝ հայտնելով իր վերադարձի մասին:

Սիրուշոն իր աշխատանքային շրջագայության մասին նաև գրառում է կատարել, որտեղ խոսել է ընտանիքի, երեխաների և իր աշխատանքի մասին:《Վերջին տարիներին ուշադրությանս ու ժամանակիս մեծ մասը երեխաների հետ էր, և աշխատանքը արդյունքում մղվում էր հետին պլան: Շուրջ 9 տարի կամ երեխայի էի սպասում, կամ կերակրում, կամ հետո վերականգնվելու պրոցես անցնում :)))
ու այն աշխատանքն էլ, որ անում էի այդ ընթացքում հիմնականում եղել է քնի ու հանգստի հաշվին Հիմա, 3 երեխա հետո ))), երբ վերջնական ձևավորել ենք մեր ընտանիքը, և տղաներն ավելի մեծ են, փորձում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին ու ինձ: Իրենք էլ իրենց դպրոցական և ընկերական զբաղվածությունն ունեն, և ժամանակը կարողանում ենք ճիշտ բաժանել:Օրվաս ու կյանքիս մեծ մասը միևնույն է իրենցն է)))🤍🤍🤍》։

Նշենք, որ Սիրուշոն իր հայտնի «Պրեգոմեշ» արծաթյա զարդերի հավաքածույով մուտք է գործել միջազգային շուկա:

 

Լ.Ե.




Լրահոս