
Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի և Ամերիկայի դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։
«Հունիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ա. Ի. Անտոնովի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսիի միջև։ Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։