
Նախօրեին Ֆրանսիայում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է եղել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ վիրավորվել է, մի շարք շենքեր և ենթակառուցվածքներ են վնասվել։
Նշվում է, որ թրկարարներն օգնել են թեթև վնասվածք ստացած տղամարդուն։Շենքերի զգալի վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում։ «Franceinfo» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Կուրսոն քաղաքում տեղի եկեղեցին լուրջ վնասներ է կրել։