ԱՄՆ պետական պարտքը ռեկորդ է աահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 32 տրլն դոլարը։ Այդ մասին են վկայում երկրի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները։

Չնայած Սպիտակ տունը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի բանակցողները պայմանավորվել էին հաջորդ տասնամյակում 1,5 տրլն դոլարով ծախսերը կրճատելու մասին, Ամերիկայի համախառն պետական պարտքը դեռ կգերազանցի, ըստ կանխատեսումների, 50 տրլն դոլարը մինչեւ 2033թ., գրում է New York Post-ը։

32 տրլն դոլարի շեմը հատվել էր ինը տարի առաջ։




Լրահոս