Դեռևս մայիսի 24-ին Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դոցենտ Գագիկ Տոնոյանն ու դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանը։ Եվս հինգ հոգի ձերբակալվել, ապա երկրից բացակայելու արգելքով ազատ է արձակվել:
Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ ԵՊՀ-ում նշված ֆակուլտետի համար նոր դեկան են ընտրել: Կառավարման ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանին ընտրել են դեկանի պաշտոնում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ընտրությունը պայմանավորված է նրանով, որ վերջինս գոնե կաշառակեր չէ:
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական տեղեկատվության, արդեն 23 տարի դեկանի պաշտոնը զբաղեցնող 75-ամյա Հայկ Սարգսյանը նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտի և այլ դասախոսների հետ այս տարվա փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ուսանողներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Ըստ հաղորդագրության՝ դոցենտն առանց ուսանողի գիտելիքները ստուգելու, դրական գնահատական նշանակելու դիմաց, յուրաքանչյուր քննության համար ուսանողից 120.000-ական դրամ է պահանջել, ընդհանուր՝ 480.000։ Պաշտոնական հաղորդագրությունում նաև կոնյակի և 4000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին է նշված։