ՍՏԵՐՋԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ շրջանառության մեջ է դրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է կաստրացիայի ենթարկել մանկապիղծներին: Դալլաքյանն առաջարկում է կաստրացիան կիրառել ՀՀ քր. օր.-ի 138-րդ հոդվածի 3 մասով (անչափահասի բռնաբարություն), 139-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 140-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասին սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու) նախատեսված դեպքերում: Դալլաքյանն առաջարկել է այս միջոցները կիրառել մանկապիղծների նկատմամբ համալիր փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, որով կհիմնավորվի այդ միջոցի անվտանգությունը ֆիզիկական առողջության համար, եւ եթե այն չի հանգեցնի անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը: «Քիմիական եղանակով ստերջացման առաջին ներարկումը կիրականացվի առողջապահության մարմիններում` բժիշկների հսկողության տակ, որոնք հսկողություն կիրականացնեն անձի վարքագծի նկատմամբ նաեւ հետներարկման ժամանակահատվածում»,-նախագծի հիմնավորումների մեջ գրել է նա:




Լրահոս