Ֆրանսիական ՊՍԺ-ն ակտիվորեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում հաջորդ մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Յուլիան Նագելսմանը մերժել է ակումբի առաջարկը և այժմ փարիզցիները գլխավոր մարզչի պաշտոնի համար չորս հիմնական թեկնածու ունեն։
Նրանցից մեկը Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան է։ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսն արդեն խոսել է իսպանացի մարզչի հետ, սակայն հնարավորությունը, որ մասնագետը կգլխավորի ֆրանսիական ակումբը, շատ փոքր է։
ՊՍԺ-ի ուշադրությունը գրավել է նաև «Պորտուի» մարզիչ Կոնսեյսաուն։ Նրա գործակալն այս շաբաթվա վերջին կմեկնի Փարիզ՝ բանակցությունների համար:
ՊՍԺ-ն շարունակում է դիտարկել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունը: Սակայն, ամենահավանական տարբերակը համարվում է «Բոլոնիայի» մարզիչ Տիագու Մոտտայի թեկնածությունը։