Աֆրիկյան երկրների առաջնորդները Պուտինի հետ կքննարկեն Ուկրաինայի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆրիկյան վեց առաջնորդներ ժամանել են Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Այս մասին հայտնել է նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը, նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը։ Նման հայտարարություն նա արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հայտնի է, որ Պուտինի հետ հանդիպում են ծրագրել ՀԱՀ նախագահը, Կոմորյան կղզիների առաջնորդը և Աֆրիկյան միության նախագահը, Կոնգոյի Հանրապետության նախագահը, Ուգանդայի նախագահը, Սենեգալի ղեկավարը և Զամբիայի նախագահը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կողմերը միմյանց կներկայացնեն Ուկրաինայում իրավիճակի իրենց տեսլականը:

Մինչ Ռուսաստան այցը աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։




Լրահոս