Երևանում 4-ամյա տղա է վրաերթի ենթարկվել, Գյումրիում՝ 15-ամյա աղջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած մեկ օրում Հայաստանում ճանապարհատրանսպորտային 8 պատահար է գրանցվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Հունիսի 15-ին՝ ժամը 22.10-ին, «Ինֆինիտի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երևանի Բադալ Մուրադյան փողոցում հունիսի 16-ին՝ ժամը 09.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն օրը՝ ժամը 16.35-ին, «Սատուրն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 16-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում «Աուդի» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Տոյոտա», «Շևրոլե» և «Ռենջ-Ռովեր» մակնիշի մեքենաների, ապա վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Եվս մեկ ավթովթար հունիսի 16-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, տեղի է ունեցել Լանջազատ-Արևշատ ճանապարհին: Բախվել են «Զազ Սենս» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 16-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Մերսեդես-Բենց» մակնիշի մեքենան հունիսի 16-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Կապան-Նորաշենիկ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 102-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաներ։ «ՎԱԶ-2121»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն։




Լրահոս