
ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը հետաձգվում է:
Այն տրամադրվելու էր Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց:
Սննդամթերքի և հիգիենայի պարագաների տրամադրումը հետաձգվել է տեխնիկական պատճառներից ելնելով:
Նախարարությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ խնդրելով հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:
Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ կլինի լրացուցիչ հայտարարություն: