Վանաձորի բանտի կալանավորը զանգահարել է 911 ու ասել դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի շենքերում ռումբ է տեղադրված. իրավապահների բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գառնիկ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա լինելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր, 2022 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ մաս և հայտնել, որ ռումբ է տեղադրվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև Լոռու մարզի դատախազության շենքի նկուղներում:

Սա վերջը չէ Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաձոր քաղաքի Մ.Գոշի 6 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանի աշխատասենյակում ռումբ է տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 16:22-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին և հայտնել է, որ ռումբ է տեղադրել Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի աշխատասենյակում, որը գործի է դրվելու ժամը 23:50-ին:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 16:11- ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին և հայտնել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքում ռումբ կա տեղադրված:
Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 11:36- ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 հեռախոսահամարին և հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տիգրան Թադևոսյանի աշխատասենյակում տեղադրված է պայթուցիկ սարք:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը 14:16-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզի փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին և հայտնել, որ Սպիտակ քաղաքում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում՝ դատավոր Մարտին Արզումանյանի աշխատասենյակի ուղղությամբ ռումբ է տեղադրված:
Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 15:49-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Երևան քաղաքի դատախազության շենքում ռումբ կա տեղադրված:

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամը 15:04-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՀՀ արդարադատության նախարարություն և հայտնել, որ շենքի առաջին հարկում ռումբ կա տեղադրված:
Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը 2023 թվականի հունվարի 16-ին, ժամը 14:55-ի սահմաններում, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով
զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի 8 հասցեում գտնվող ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված:
Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բաղդասարյանի կողմից հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանել, այսինքն՝ այդ կերպ տարածել է ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ:

Այս իրավիճակում հարց է առաջանում ինչով է զբաղված քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը ի դեմս ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի, երբ հիմնարկում կալանավորներն են ահաբեկչության դիմում։

Քնար Մանուկյան




Լրահոս