
Հայաստանի Ավիացիայի օրը Զինված ուժերում նշվում է 1997 թվականից ի վեր՝ հունիսի երրորդ կիրակին:
1992 թվականի հունիսին է ավարտվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանման ձեւավորումը, իսկ 5 տարի անց այդ իրադարձության պատվին երկրի նախագահը «Հայաստանի Ավիացիայի օրը» տոնելու մասին հրամանագիր է ստորագրել:
Հայաստանի զինված ուժերի ավիացիան փառավոր արմատներ ունի: Հայ օդաչուները միշտ աչքի են ընկել քաջությամբ եւ խիզախությամբ: